Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թվայնացվում են

Թվայնացվում են
10.03.2015 | 00:23

Հայաստանի ազգային արխիվում պահվում է 4 միլիոն 300 հազար փաստաթուղթ, որոնցից 30 միլիոն 800 հազարը թղթի վրա են, մնացածը լուսանկարներ են, ֆիլմեր, ձայնագրություններ: Շուրջ երկու տարի է, արխիվում իրականացվում է թվայնացման գործընթաց, ինչը, ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով` երկու հիմնական խնդիր է լուծում. բնագիրը չի գործածվում, չի վնասվում, երկրորդ` ինֆորմացիան գտնում ես րոպեների ընթացքում: Առաջնահերթ թվայնացնում են պահանջարկ ունեցող փաստաթղթերը: Ամատունի Վիրաբյանը նկատում է. «Ինչպես որ ստեղծվող փաստաթղթերի 5 տոկոսն է արխիվացվում, այնպես էլ պահանջարկ ունի արխիվացված փաստաթղթերի 5 տոկոսը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ